ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եգոր Բոժոկը:
«Բարի գալուստ Ուկրաինա», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բոժոկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոմպեոն հունվարի 29-ից փետրվարի 4-ը կայցելի Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան և Ուզբեկստան: Նշվում էր նաև, որ Պետդեպարտամենտի ղեկավարը նախատեսում է Կիևում հանդիպումներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոյի հետ: