Հայոց Ցեղասպանության և հրեական Հոլոքոստի պատմական զուգահեռները հասնում են նաև ոճիրների երկարատև նախապատրաստման պատմական ընդհանրության: Աբդուլ Համիդի՝ 1895-96թթ. ջարդերը, որոնց զոհ գնացին 300,000 հայեր, ընդամենը մեկնարկն էին Հայոց Եղեռնի, որը 20 տարի անց ավարտին հասցրին երիտթուրքերը:
Հիտլերյան վարչակազմի կողմից Հոլոքոստի նախապատրաստման և իրականացման հրեշավոր մանրամասները պատմաբան Աշոտ Հայրունուն հիմք են տալիս պնդել, որ ֆաշիստների առաջնորդը հմտորեն օգտագործեց Առաջին աշխարհամարտից հետո Եվրոպայում խտացած հակահրեական տրամադրությունները և հակասեմիտիզմը վերածեց պետական քաղաքականության: