ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման նոր աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը և կրկին 6-րդ տեղում է:
Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն է:
Հայ շախմատիստներից 100 լավագույնների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (44-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ) և Կարեն Գրիգորյանը (91-րդ տեղ):