Լեհաստանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ են կնքել F-35 կործանիչների հինգերորդ սերնդի 32 ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր` հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Դեմբլինում գտնվող ավիաբազայի տարածքում երկրի նախագահ Անջեյ Դուդայի, վարչապետ Մաթեուշ Մորավեցկու և պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի մասնակցությամբ: Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ պայմանագրի արժեքը կազմում է 4,6 մլրդ դոլար: Մեկ ինքնաթիռի գինը 87 մլն դոլար է:
Համաձայնագիրը նախատեսում է նաև օդաչուների ուսուցում, նյութատեխնիկական աջակցություն: Առաջին կործանիչները Լեհաստան կառաքվեն 2026 թվականին: Օդաչուների պատրաստումը նախատեսված է սկսել 2024 թվականին ԱՄՆ-ում: