Թունիսը ներկայացնող թենիսիստուհի Ունս Ջաբիրը, որը Ավստրալիայի բաց առաջնությունում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, շքեղ ընդունելության է արժանացել իր հայրենիքում: Ջաբիրը պայքարը սկսեց որակավորման փուլից և հայտնվեց ուժեղագույնների շարքում:
Արդեն Թունիսում թենիսիստուհին հայտարարել է, որ մեծ նպատակներ ուներ և ամբողջովին պատրաստ էր իրականություն դարձնել դրանք: Նաև շեշտել է, որ կարող է ավելիին հասնել, և սա դեռ սկիզբն է: