Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ Էկոնոմիկայի նախարարության մասնագետները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին իրազեկման արշավ են իրականացնում:
Լոռու մարզպետարանում նախարարության մասնագետների հետ հանդիպման են եկել ֆերմերներ, գյուղատնտեսներ, համայնքների ղեկավարներ:
Կառավարության աջակցության ծրագրերը բազմազան են: Խոշոր ծրագրերից մեկն, օրինակ, ջերմոցային տնտեսությունների զարգացումն է: Ընդ որում՝ թե՛ փոքր, թե՛ մեծ: Իսկ թե ինչ աջակցություն կարող են գյուղացիներն ակնկալել կառավարությունից՝ դիտեք տեսանյութում: