ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվել է մայր բուհի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Թե ով կդառնա հաջորդ ռեկտորը՝ խորհրդի անդամների որոշմամբ պարզ կդառնա մարտի 23֊ին։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին՝ Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը։
Մեկ շաբաթ տարբերությամբ կընտրվի նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը։