ՀՀ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն անդրադարձել է ԵԽԽՎ մոնիթորինգի խմբի զեկույցին.
«ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողները շեշտում են, որ մինչ օրս ՀՀ կառավարությունն ու Խորհրդարանը գործել են իրավիճակը կարգավորելու ԻՐԱՎԱԿԱՆ ընթացակարգերին ՀԱՄԱՀՈՒՆՉ:
-
ընդգծել են, որ Հայաստանում դատական իշխանության հանդեպ վստահությունը շատ ցածր է։
-
շեշտել են` «իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ինքնակամ վաղ կենսաթոշակի անցնելու նախաձեռնության համար կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողովը շեշտել է, որ եվրոպական չափանիշների համապատասխան, վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք լինի լիովին կամավոր սկզբունքի հիման վրա, և այդ սկզբունքը պետք է պահպանվի: Որպես համազեկուցողներ, մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ՝ նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»,- ասված է հայտարարությունում:
Այն ինչ ասված է հայտարարության մեջ լիովին բխում է մեր արժեքներից ու գործողությունների տրամաբանությունից, ընդդիմադիրների հրճվանքն անհասկանալի է»։