Վերաքննիչ քրեական դատարանը քննել է երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը չկիրառելու դեմ գլխավոր դատախազության բողոքը։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը: Դատարանի առջև բողոքի ակցիա են իրականացրել մի խումբ մայրեր:
Հիշեցնենք, Ռազմիկ Աբրահամյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի որոշմամբ, ինչից հետո դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը։
Նշենք, Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):