Ստոկհոլմի մասնավոր պատկերասրահից գողացել են նկարիչ Սալվադոր Դալիի տասը բրոնզե քանդակները: Մինչև ոստիկանության ժամանումը գողերը հասցրել էին գողոնով հեռանալ շենքից: Ենթադրվում է, որ հանցագործները երկուսն են եղել: Պատկերասրահի սեփականատիրոջ խոսքով՝ գողոնի արժեքը գնահատվում է մի քանի միլիոն կրոն կամ 380 հազար եվրո: