Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Կահիրեի Զեմալեք թաղամասում տեսել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության շենքը և տպավորությամբ կիսվել Ֆեյսբուքի էջում:
«Դեսպանատունը գտնվում է շատ գեղեցիկ և անսովոր առանձնատանը, որն ավելի շատ հիշեցնում է Գերմանիան կամ Նիդեռլանդները: Google-ից իմացա, որ այդ շենքը պատկանել է մեծահարուստ հայ վաճառականի, որը հետագայում այն նվիրել է հայ համայնքին, այնուհետև՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանությանը»,- գրել է Լապշինը:
Շենքը կառուցվել է 1927-ին՝ ճարտարապետ Ա. Անտրանիկյանի նախագծով: Առանձնատունը նախ պատկանել է Ջանիկ և Սաթենիգ Չաքրյանների ընտանիքին, ապա դարձել ՀՀ դեսպանություն:
Առանձնատունն ընդգրկված է եգիպտական
Identity Magazine թերթի՝ Կահիրեի 17 «առասպելական վայրերի» ցանկում: