Պետպատվերով երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրով բուժօգնություն է ստացել 345 քաղաքացի՝ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով 2019-ի աշխատանքը:
Պետպատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը, ինչպես նաև, եթե պացիենտը չունի թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումներ՝ նշված է հաղորդագրության մեջ:
Այս ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված կաթվածի համապարփակ կենտրոններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում և Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրում: