Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Ղազախստան է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստին ներկա են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների վարչապետները:
Նշենք, բացի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելուց վարչապետը նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի:
Ավելի վաղ Ղազախստան էր ժամանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստը մեկնարկել է երեկ:
Այլ հարցերի թվում քննարկվելու է նաև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքը: