Կովկասի բնության հիմնադրամը (CNF) սկսում է 2020 թվականի աջակցության ծրագիրը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ):
ԲՀՊՏ-ների զարգացման գործընթացի մեկնարկում CNF-ը «Արփա» պահպանվող լանդշաֆտին, որին աջակցում է 2014 թ.-ից, այս տարի հատկացրել է 29 միլիոն 730 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ, 2014-19 թթ. համար Կովկասի բնության հիմնադրամը «Արփային» ցուցաբերել է մոտավորապես 185 հազար եվրոյի աջակցություն: 2019-ին հատկացվել է մոտավորապես 29 մլն դրամի օժանդակություն, որից տրվել են աշխատակիցների աշխատավարձերը, գնվել են վառելիք, պահեստամասեր, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարներ, կատարվել են այլ ծախսեր, այդ թվում՝ առաջին անգամ՝ պահպանվող լանդշաֆտի աշխատակիցների առողջապահական ապահովագրության համար:
Պահպանության ուղղությամբ տարվող տարիների աշխատանքն արդյունք տվել է, այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում պարսկական ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջը, այլ կենդանատեսակներ:
Հիշեցնենք, որ այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում պարսկական ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջը, այլ կենդանատեսակներ: