Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումների ծավալը 2020-ին կհասնի 100 միլիոն դոլարի: Այդ մասին այսօր Երևանում հայտնել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:
Գումարը կարող է փոփոխվել՝ հասնելով մինչև անգամ 200 միլիոնի, որովհետև իրականում վերին շեմ չկա. ամեն բան կախված է լինելու կայուն ներդրողների առկայությունից: