Էլեկտրոնային աճուրդի կարգավորման կարգում փոփոխություններ կլինեն: Կառավարությունը կողմ քվեարկեց ֆինանսների նախարարի առաջարկին:
Սա արդյուքն է այն մշտադիտարկման, որ իրականացվում է գնումների կարգավորման համար: Նպատակն է կանխել հակամրցակցային համաձայնությունների գալու արդյունքում գնումների գործընթացը փողի դիմաց լավագույն արդյունք ունենալու տրամաբանությամբ կազմակերպելու տեսակետից խոչընդոտներ առաջացնելու հնարավորությունը:
«Մինչ այժմ գործող կարգավորումների համար էլեկտրոնային աճուրդի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ինչ-որ պատճառով պայմանագիրը չկատարելու դեպքում առաջարկվում էր պայմանագիր կնքել 2-րդ տեղը զբաղեցրած մասնակցի հետ. դա հանգեցնում էր հնարավորության: Այժմ առաջարկվում է, որ նման դեպքում գնման գործընթացը կամ ընթացակարգը համարվի չկայացած: Երկու կազմակերպություններ կարող էին գալ հակամրցակցային համաձայնության, սկզբունքորեն և էապես ցածր գին առաջարկելով՝ դառնալ առաջին տեղը զբաղեցնող»,- տեղեկացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: