Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի բացառում, որ դատական համակարգում առկա ճգնաժամը՝ ներառյալ ՍԴ-ի հետ կապված, կլուծվի սահմանադրական փոփոխությունների միջոցով: Ավելին՝ նախարարը համոզված է, որ այս պահին ինչպիսի այլ լուծում էլ գտնվի, չի՛ կարող 100 տոկոսով վերականգնել հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ: