Արաբիսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Դարի գործարքի» մանրամասներն այսօր Մոսկվայում կքննարկեն Ռուսաստանի Դաշնության նախագահն ու Իսրայելի վարչապետը: Թել Ավիվը մեծ ոգևորությամբ է ընդունել Թրամփի ճանապարհային քարտեզը, մինչդեռ Պաղեստինում խիստ վրվովված են: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հայտնել է, որ մոտ ժամանակում մտադիր է մեկնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ՝ այդ նախաձեռնությունը մերժելու նպատակով:
Հիշեցնենք, որ «Դարի գործարքի» համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի միակ ու չմասնատված մայրաքաղաք, ինչպես նաև բռնակցել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող պաղեստինյան հողերը: