Նախկինում Գյուղատնտեսության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների կազմի մեջ մտած մի շարք ՊՈԱԿ-ներ կվերակազմավորվեն: Կառավարությունը միաձայն համաձայնություն տվեց ննախագծին:
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» և մի շարք այլ ՊՈԱԿ-ներ վերակազմավորելու մասին հարցը ներկայացնելով՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ առաջարկում է ստեղծել շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական համակարգ, և այն միտված է լինելու մոնիթորինգի ապահովմանը և տարբեր երևույթների միջև պաճառահետևանքային կապերը բացահայտելուն, հասարակությանը այդ տեղեկատվությունը տալուն: Նախարարը նշեց, որ դրանք նախկինում այլ նախարարությունների կազմում էին, վերամիավորումից հետո կվերազինվեն և կկահավորվեն ժամանակակից տեխնիկական միջոցներով: