Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Հայ դաշնամուրային երաժշտություն» նախագծի երրորդ համերգին:
Համերգի ընթացքում բեմում միաժամանակ ելույթ են ունեցել երեք տաղանդաշատ դաշնակահարներ՝ բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանը՝ Հայաստանից, ռուսաստանաբնակ 15-ամյա շնորհալի դաշնակահարուհի Եվա Գևորգյանը և ծագումով թաիլանդցի կանադաբնակ անվանի դաշնակահար Փում Փրոմըչարթը:
Նրանց կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները: