Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի դրական առաջընթացը, կառավարության նվիրվածությունը՝ ուղղված լայնածավալ բարեփոխումներին: Այդ մասին նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության տարածած հաղորդագրությունում:
«Մենք ընդունում ենք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված ընտրությունները, ողջունում ենք Հայաստանի հաջողությունները ԶԼՄ-ների ազատության առաջխաղացման հարցում: Մեծ Բրիտանիան ողջունում է օրենսդրական նախաձեռնությունների բարեփոխումների գործընթացը՝ գենդերային հավասարություն ապահովելու, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար:
Մեծ Բրիտանիան Հայաստանին առաջարկել է վավերացնել Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիան, բաց գործընթաց իրականացնել ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններում ազգային թեկնածուներ ընտրելու հարցում, մասնակցել լրագրողների համար անվտանգ միջավայր ստեղծելու միջազգային ջանքերին: