Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, որն իր հետ Լուսին թռչելու և կյանքի ընկերուհի դառնալու նպատակով կանանց մրցույթ էր հայտարարել, չեղարկել է նախաձեռնությունը: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Twitter-ի միկրոբլոգում:
«Անձնական բնույթի խնդիրների պատճառով ես տեղեկացրել եմ AbemaTV-ին վավերագրական շոուին իմ մասնակցությունը դադարեցնելու մասին, և այս կապակցությամբ պահանջել եմ չեղարկել ծրագիրը: Չնայած շոուին մասնակցելու իմ անկեղծ ձգտումներին՝ իմ կեսը, միևնույն է, խառը զգացողություններ ունի այս թեմայի վերաբերյալ»,- գրել է նա:
Յուսակու Մաեձավան հայտնել է, որ շոուին մասնակցելու դիմում է ներկայացրել ավելի քան 27.7 հազար մարդ: Մրցույթի նախնական պայմանների համաձայն՝ ծրագրին կարող էին դիմել այն կանայք, որոնք ամուսնացած չեն, 20 տարեկանից բարձր են և դրական և կենսուրախ են: