6 հազար ուղևոր տեղափոխող Costa Crociere զբոսանավն Իտալիայի նավահանգիստներից մեկում ժամանակավորապես արգելափակվել է, երբ Հոնկոնգից երկու զբոսաշրջիկի մոտ հայտնաբերել են վիրուսային հիվանդության ախտանշաններ:
Վարակված ամուսնական զույգին տեղավորել են նավի սանիտարական մեկուսարանում: Զբոսաշրջիկների շրջանում ջերմության բարձրացում ու շնչուղիների խնդիրներ են հայտնաբերել: Զույգը զբոսանավ Է նստել մի քանի օր առաջ: Նավահանգիստ է ժամանել բժիշկների խումբ՝ կորոնավիրուսի առկայության թեստ կատարելու համար: Զբոսանավի մյուս ուղևորներին առայժմ թույլատրված չէ ափ իջնել: