Կառավարությունն այսօր հաստատել է Սերբիայի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու որոշման նախագիծը: 2019 թ. հոկտեմբերի 25-ին էլ Սերբիան էր վերացրել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Վարչապետը հույս է հայտնել, որ որոշումը կնպաստի ուղիղ չվերթների բացմանը։
Կառավարությունը հավանություն է տվել նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու նախագծին: