Իլոն Մասկի կարողությունը, Tesla-ի բաժնետոմսերի գնի բարձրացման արդյունքում, մեկ ժամում ավելացել է 2.3 մլրդ դոլարով: Forbes հանդեսի տեղեկացմամբ՝ երկրագնդի ամենահարուստ մարդկանց ցուցակում Իլոն Մասկը 28-րդ տեղից բարձրացել է 23-րդ հորիզոնական:
Tesla-ի բաժնետոմսերի գինը բարձրանում է անցյալ տարվա հոկտեմբերից: 48-ամյա Մասկը նաև ղեկավարում է SpaceX կորպորացիան: Գործարար Իլոն Մասկն իր գումարները ներդնում է այլընտրանքային էլեկտրաէներգիայի և կոմերցիոն տիեզերական ծառայությունների մեջ: