«Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, որը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, 2019-ի մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում, առանց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու, պարբերաբար մուտք է գործել Սահմանադրական դատարան, ինչի իրավունքը չուներ: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայությունից:
2019-ի մայիսին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրեց «Մարտի 1»-ի գործի վարույթը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով: Հուլիսին ՍԴ-ն իր հերթին կասեցրեց Քոչարյանի պաշտպանների և դատավորի դիմումների քննությունը, դիմելով Ստրասբուրգի դատարան ու Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվություն ստանալու նպատակով:
Ստացվում է, որ Արամ Օրբելյանը ՍԴ է մուտք գործել այն ժամանակ, երբ Քոչարյանի գործով դիմումները հասել են դատարան: Իսկ թե ինչ է դա նշանակում օրենսդրության տեսանկյունից՝ դիտեք տեսանյութում: