Փարիզում տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Սպանելու հրամաններ» գրքի ֆրանսերեն թարգմանության շնորհանդեսը, որին մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնատան Լաքոտը:
«Ուրախ էի Փարիզում հանդիպել Թաներ Աքչամին և մասնակցել նրա հեղինակած «Սպանության պատվերները - Հայաստան 1915» շնորհանդեսին: Գրքում ներկայացված են պատմաբանի վերջին հետազոտությունները, որոնք հաստատում են օսմանյան փաստաթղթերի իսկությունը և վկայում են Հայոց ցեղասպանությանը հանգեցրած պետական քաղաքականության մասին»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը
Ֆեյսբուքի էջում:
Թուրք պատմաբանն իր հերթին գրել է, որ Ժոնատան Լաքոտին հանդիպել է 2018 թվականին Երևանում, որտեղ ընկերական ջերմ միջավայրում հրաշալի երեկո են ունեցել: