ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժանմունք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից:
Մարտիրոսյանը տեղում ծանոթացել է հիմնովին վերանորոգված վարչական շենքի աշխատանքային պայմաններին և տեխնիկական կահավորմանը: Շնորհավորելով Վարդենիսի բաժանմունքի աշխատակիցներին՝ նա նշել է, որ ԱԱԾ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումը, ինչը միտված է նրանց աշխատանքի արդյունավետությանը և որակի բարձրացմանը: