Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը, որը հաստատել է 621 պատգամավոր, դեմ է հանդես եկել 49-ը, ձեռնպահ է եղել 13-ը:
Այսօր կավարտվեն բոլոր պաշտոնական արարողությունները, որպեսզի Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին կարողանա հեռանալ ԵՄ կազմից: Այժմ գործարքի վավերականացման համար անհրաժեշտ է, որ ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատի այն: