Կենտրոնական բանկն այսօր արտարժույթի շուկայից իրականացրել է 15 միլիոն դոլարի գնում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսպիսով, այս տարվա ընթացքում շուկայից գնված դոլարի ծավալը հասավ 20 միլիոնի: Սա վկայում է, որ դեպի Հայաստան արտարժույթի մեծ ներհոսքը շարունակվում է: Սա նշանակում է, որ լավ տնտեսական տարի ենք սկսել: Դուխով»,- գրել է վարչապետը: