Ճանապարհային ոստիկանությունը սկսել է նախորդ տարեվերջին տրանսպորտային միջոցներին հատկացված ժամանակավոր փաստաթղթերը փոխարինել հիմնական պլաստիկ վկայականներով:
Հիշեցնենք՝ խնդիրն առաջացել էր ներկրվող մեքենաների քանակի կտրուկ աճի պատճառով: Վարորդները պետք է դիմեն իրենց մեքենայի հաշվառման վայրի ստորաբաժանում: Գործընթացի սկզբում հերթեր են, բայց վարորդները կարող են չշտապել. ժամանակավոր վկայագրերը ուժի մեջ են: