Միացյալ Նահանգներում մեկնարկել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի լսումների երրորդ փուլը: Այժմ պաշտպանությունն ու մեղադրող կողմը պետք է պատասխանեն սենատորների հարցերին: Այս գործում առանցքային վկաներից մեկը կարող է դառնալ Թրամփի՝ անվտանգության հարցերի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:
Ի դեպ, մարտին լույս կտեսնի Բոլթոնի գիրքը, որի մանրամասների մասին հայտնի է դարձել մամուլին: Գրքում ասվում է, որ Թրամփը դանդաղեցրել է Կիևին հատկացվող ռազմական օգնությունը՝ Ուկրաինայի նախագահից պահանջելով քաղաքական ծառայություններ՝ Ջո Բայդենի դեմ հետաքննության անցկացում: