Ռուսաստանի նախագահի ու Իսրայելի վարչապետի՝ արաբա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված՝ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի «Դարի գործարքի» ծրագրի վերաբերյալ քննարկումները երկար, խորն ու հիմնարար են եղել: Այս թեմայով մեկնաբանություններ է արել հրեական պետության կառավարության ղեկավարի պատվիրակության անդամներից մեկը: «Դարի գործարքի մանրամասների և տարածաշրջանում դրա ազդեցության թեմայով երկխոսությունը երկար, հիմնարար ու խորն է եղել»,- նշել է նա:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն ու Իսրայելի և Ռուսաստանի միջև համակարգման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: