Ճանապարհային ոստիկանությունն ընթացիկ տարվա հունվարի 1-29-ը հայտնաբերել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում: Նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը, հայտնում են ոստիկանությունից:
Հայտնաբերված վարորդները 1 տարի ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: