Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019 թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։
Ըստ այդմ՝ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը 2019 թվականին կազմել են ավելի քան 57 մլրդ դրամ:
Երկրորդը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, մուտքերը՝ ավելի քան 51 մլրդ դրամ: Երրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է, որի ընդհանուր մուտքերը կազմել են ավելի քան 43 մլրդ դրամ: Չորրորդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն» է՝ ավելի քան 19 մլրդ դրամի, հինգերորդը՝ «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ ավելի քան 16,4 մլրդ դրամի մուտքերով:
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են «Ֆլեշ», «ՍիփիԷս Օիլ», «Ֆիլիպ Մորիս Արմենիա», «Գեոպրոմայնինգ գոլդ», «Վեոն Արմենիա» ընկերությունները: