Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը հունվարի 31-ին հեռանում է պաշտոնից, ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։
ԵՏՀ լրատվական ծառայությունից հայտնել են, որ Տիգրան Սարգսյանը պահպանելու է բարձր մակարդակի միջազգային պաշտոնյայի կարգավիճակը։
Հիմնադրամի նպատակն է աջակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ու Տաջիկստանի Հանրապետության տնտեսությունների թվայնացման գործընթացներին։ Այդ երկրները Եվրասիական զարգացման բանկի անդամ են, որը կոչված է նպաստելու նրանց տնտեսական աճին ու նրանց միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: