Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողով էր հրավիրվել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ավելի քան երեք ժամ տևած փակ հանդիպումից հետո Օհանյանը վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը՝ բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը: Ավելին՝ Պաշտպանության բանակի հետ համագործակցության արդյունքում են դադարեցվել մարտական գործողությունները: