ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանվում է Սահմանադրական դատարանի ընտրության կարգը. Սահմանադրական դատարանն իր կազմից՝ վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի:
2019-ի մարտի 21-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 64 կողմ, 27 դեմ ձայներով ՍԴ նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին, որը դրանից հետո հիշեց Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացից» մի հատված. այն ժամանակ երբ հայ ազգը ապրել է կարգուկանոնով, եղել է ազատ ու երջանիկ:
Իսկ թե հետո ինչ պարզվեց Հատուկ քննչական ծառայությունում, որի առնչությամբ դեռ հոկտեմբերին էր քրեական գործ հարուցվել՝ դիտեք տեսանյութում: