ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին անվանել է դավաճան: «Դա լուրջ չէ: Եթե ընկերդ քեզնից բողոքում է քո թիկունքում, ոչ թե կանգնում է դեմ առ դեմ ու երեսիդ ասում՝ դու վատ ես կառավարում, այդ մարդը դավաճան է: Ես քիչ հավանական եմ համարում նրա այն վկայությունը, որ ԱՄՆ նախագահը թելադրել է իրեն ինչ անել Ուկրաինայում: Իմ կարծիքը գուցե կոպիտ է հնչում, բայց կասեմ՝ Բոլթոնը դավաճան է»,- վրդովել է Ջուլիանին: