Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին արտակարգ նիստի մասնակցության հրավեր է ուղարկել, որի ընթացքում կքննարկվի և կկազմվի ամերիկյան «Դարի գործարքի» պաղեստինյան պատասխանը:
ՀԱՄԱՍ-ը, որ նախկինում մեղադրում էր Աբբասին «ամերիկաիսրայելական դավադրության դեմ պայքարի միասնական պլան մշակելու իր առաջարկը տորպեդահարելում», հայտարարել է, որ պատվիրակություն կուղարկի Ռամալլա:
MAKO-ի փոխանցմամբ՝ հավանաբար, այս սիրալիրության պատճառն այն է, որ Աբբասը հայտարարել է, թե «ինքը պատրաստ չէ դառնալ իր հայրենիքը վաճառած քաղաքական գործիչ»: Մանավանդ, որ՝ Իսրայելին տարածքներ զիջելու դիմաց Պաղեստինին ոչ թե գոնե անկախ պետություն, այլ Իսրայելի հետ ինչ-որ անորոշ խաղաղություն է խոստացվում:
«Այդ ծրագրի հետևանքները շատ ծանր կլինեն: Եվ ոչ միայն մեզ համար»,- ասել է Աբբասը: