Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը 1lurer.am-ին տեղեկացրեց, որ նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև հունվարի 30-ին:
«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի», - ասաց Նաղդալյանը։