Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Հայկ Մհրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է հրամանագրում: