Քաղաքական հետապնդում չէ «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին և Արթուր Դանիելյանին ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելը՝ այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը:
«Քաղաքական հետապնդում կարող է լինել քաղաքական գործիչների նկատմամբ: Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, գործում է լիովին ժողովրդավարական համակարգ: Այն անձինք, որոնք երեկ բերման են ենթարկվել, քաղաքական գործիչներ չեն: Ես կարծում եմ, որ զուր են ջանքերը երևույթների վրա քաղաքական շղարշ քաշելու, որոնք ամենևին քաղաքական չեն: Հայաստանում որևէ մեկի նկատմամբ չկա քաղաքական հետապնդում»,- ասաց Կոնջորյանը: