Աջափնյակ վարչական շրջանում երկար սպասված մայթերը վերադարձվում են անցորդներին։ Այս մասին հայտնում է Աջափնյակ վարչական շրջանի Ֆեյսբուքի էջը:
Հալաբյան փողոցի վերջնամասը տարիներ շարունակ դժվարանցանելի էր հետիոտների համար․ մայթը փակված էր՝ խանգարելով անցուդարձը։ Տիրապետողի համաձայնությամբ՝ բարեկարգումից հետո տարածքը կդառնա ավելի բարեկարգ անցուղի՝ ծառայելով բնակիչներին։