Հունվարի 24-ի ողբերգական ավտովթարից հետո Երևանի համար 52 դպրոցի աշակերտների ծնողները պահանջում են լուսացույց տեղադրել դպրոցի դիմացի փողոցում։
5 օր առաջ հենց այդտեղ բեռնատարի հարվածից մահացել էր 10-ամյա աշակերտուհին, ու, ծնողների պնդմամբ՝ վտանգավոր է ճանապարհ հատելը։
Վաղ առավոտից քաղաքապետարանի ներկայացուցիչն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը քննարկում էին կազմակերպել։ Նրանց խոսքով՝ դպրոցին հարակից ճանապարհին լուսացույց տեղադրելու հարցն արդեն իսկ որոշված է, և այժմ քաղաքային իշխանությունը սպասում է, որ մրցույթ հայտարարվի։ Դպրոց են եկել նաև ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, խոստացել են խնդիրը կարգավորել սեղմ ժամկետներում։