ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է Դոնբասում շփման գիծ այցելելու մտադրության մասին:
«Իհարկե, ես ուզում եմ այցելել երկրի ամենակարևոր հատվածները: Ես ուզում եմ այցելել Դոնբասի սահման, որտեղ դեռ զգալի քանակությամբ ռազմական ակտիվություն է պահպանվում, տեսնել, թե ինչ իրավիճակ է այնտեղ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դադարեն մարդկանց սպանությունները», - մեջբերում է ՏԱՍՍ-ը: