Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստանում է Պաղեստինում ներկայացուցչական գրասենյակ բացել Մերձավոր Արևելքի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում, ինչպես նաև նախատեսում է շարունակել Պաղեստինին տրամադրվող օգնությունը: Այս մասին նշվում է ԱՄՆ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագրում:
Նույն փաստաթղթում ասվում է, որ «այնքան, որքան ողջամիտ ու տեղին կհամարվի, Միացյալ Նահանգները քայլեր կձեռնարկի նաև Արևմտյան ափին և Գազային օգնություն տրամադրելու համար»:
Բացի այդ, վարչակազմը պարտավորվում է աջակցել միջազգային նախաձեռնություններին՝ պաղեստինցիներին օգնություն տրամադրելու, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման բարելավման, ազատ առևտրի ապահովման և նոր աշխատատեղերի ստեղծման համար: