Թուրքիայի նախագահը Ռուսաստանին սպառնում է, ԱՄՆ-ին էլ՝ պայման ներկայացնում: Էրդողանը չի ցանկանում կորցնել ո՛չ ռուսական S-400 հակահրթիռային համակարգերը, ո՛չ էլ ամերիկյան F-35 կործանիչները: Ստանալով ռուսական զենքը՝ Թուրքիայի նախագահը զգուշացրել է Սպիտակ տանը, որ կա՛մ առաքում են ամերիկյան նորագույն ռազմական օդանավերը, կա՛մ գումարն են վերադարձնում: Իսկ եթե ամերիկյան կողմը ոչ մի պայմանին էլ չհամաձայնի, իրենք մեկ ուրիշ գնորդ կգտնեն կամ իրենցը կստեղծեն: Հիշեցնենք, որ Անկարան հրաժարվեց զիջումների գնալ՝ S-400-ի փոխարեն ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը, ինչպես նաև անտեսեց ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը: