Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է շրջանառվող լուրը, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի կա, որոնք ունեն բարձր ջերմություն և առկա է կորոնավիրուսի կասկած:
Հայտարարությունում նշվում է, որ հետազոտություն անցած չինացիները մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական ախտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին՝ ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել: