Ձյան առատ տեղումների, ուժեղ ձնաբքի, մրրիկների, քամիների և աննորմալ բարձր ջերմաստիճանի պատճառով Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ վիճակ է հայտարարվել: Ջերմաստիճանը հասել է մինուս 20-ի՝, վեց աստիճան ցածր նորմայից: Քաղաքում տարրական դասարանների համար դասերը չեղյալ են հայտարարվել: Ձյան նման առատ տեղումներ են եղել 56 տարի առաջ՝ 1964 թ.-ին: Ըստ օդերեվութաբանների, Նուր Սուլթանի բնակիչների համար անցանկալի եղանակը կպահպանվի նաև փետրվարին: